16:45  ,  24 մարտի, 2017

Մեսին կողմ է Դիբալայի տրանսֆերին

Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան ամռանը կարող է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», գրում է Mundo Deportivo-ն։

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին եւս կողմ է իր հայրենակցի տեղափոխությանը, ինչը կարող է նպաստել այդ տրանսֆերին։ «Բարսելոնայի» ղեկավարությունը Դիբալային ցանկացել է ձեռք բերել նաեւ 2016-ի ամռանը։

Կատալոնական ակումբը «Յուվենտուսի» հետ բանակցություններ կսկսի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչից հետո։ Տրանսֆերը գնահատվում է 80-100 միլիոն եվրո։ Դիբալան «Յուվենտուսում» ստանում է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում