14:31  ,  24 մարտի, 2017

Հենրիխ Մխիթարյանի կոչը հայ երկրպագուներին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին կոչ է արել ներկա լինել  Հայաստանի եւ Ղազախստանի հավաքականների միջեւ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20։00-ին։ Տոմսերն արժեն 4000-10000 դրամ:

Երկրպագուներին նույն կոչով դիմել է նաեւ Հայաստանի հավաքականի եւ հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում