15:10  ,  24 մարտի, 2017

Կեւին Կուրանին ավարտեց կարիերան

Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Կեւին Կուրանին հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Եկավ իմ ժամանակը: Արդեն 35 տարեկան եմ եւ կցանկանայի ժամանակս տրամադրել այլ բաների»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Bild –ը:

Կուրանիի վերջին ակումբն էր գերմանական «Հոֆենհայմը», որի կազմում նա խաղացել է 2015-2016-ը: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաեւ «Շտուտգարտում», «Շալկեում» եւ Մոսկվայի «Դինամոյում»: Գերմանիայի հավաքականի կազմում 2003-2008-ն անցկացրել է 52 խաղ, խփել 19 գոլ եւ դարձել Եվրոպայի 2008թ. փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում