14:15  ,  24 մարտի, 2017

Առաջին ավտովթարը Ֆորմուլա-1-ի նոր մրցաշրջանում

«Ռենոյի» արշավորդ Ջոլիոն Պալմերը վթարի է ենթարկվել Ֆորմուլա-1-ի Ավստրալիայի մեծ մրցանակի որակավորման երկրորդ փուլի ժամանակ: Շրջադարձի ժամանակ նա կորցրել է բոլիդի կառավորումը եւ դուրս եկել մրցուղուց: Միջադեպից հետո Պալմերը հայտնել է, որ իր հետ ամեն բան կարգին է, գրում է Sky Sports-ը:

Որակավորման երկրորդ փուլում հաղթել է Լյուիս Հեմիլթոնը («Մերսեդես»), որին հաջորդել են Սեբաստիան Ֆետելը («Ֆերարի») եւ Վալտերի Բոտասը («Մերսեդես»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում