13:10  ,  24 մարտի, 2017

Բաուսա. Արգենտինայի հավաքականը կախվածություն չունի Մեսիից

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան մեկնաբանել է Չիլիի թիմի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական խաղում: Միակ գոլն առաջին խաղակեսում 11 մետրանոցից խփել էր «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին:

«Շատ գոհ եմ, քանի որ խաղը ստացվեց այնպիսին, ինչպիսին մենք էինք պատկերացնում: Մեր թիմը ցուցադրեց հրաշալի ֆուտբոլ: Պարզապես չէինք վերահսկում գնդակը խաղակեսերի վերջին 15 րոպեներին, իսկ պաշտպանությունում շատ ուժեղ խաղացինք: Ինչ վերաբերում է Մեսիին, ապա Արգենտինայի հավաքականը կախվածություն չունի նրանից»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարը գլխավորում է Բրազիլիայի հավաքականը, որն ունի 30 միավոր: Ուրուգվայը հավաքել է 23 միավոր, իսկ երրորդ տեղում գտնվող Արգենտինան՝ 22:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում