12:53  ,  24 մարտի, 2017

Red Eagles-ի ղեկավարը հարձակման է ենթարկվել

Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը հարձակման է ենթարկվել, հայտնում է շարժման ֆեյսբուքյան էջը:

«Րոպեներ առաջ, հարձակման է ենթարկվել Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը: Շենքի մուտքում հարձակվելով նրա վրա՝ հասցրել են մահակի հարվածներ՝ ասելով, որ սա վերջին զգուշացումն է ակումբի գործունեությունը դադարեցման մասին: Այժմ Դենիս Սարգսյանը գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում»,- նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Red Eagles-ը տեղեկություն էր տարածել, որ ֆան ակումբը ստացել է սպառնալիքներ եւ դիմել ոստիկանություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում