12:20  ,  24 մարտի, 2017

Ազատ Հովհաննիսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել նոկաուտով

Կալիֆորնիայի Fantasy Springs Casino համալիրում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Ազատ Հովհաննիսյանը նոկաուտով հաղթել է մեքսիկացի Դիհլ Օլգինին: Մենամարտն ավարտվել է 6-րդ ռաունդում: 27-ամյա Հովհաննիսյանը 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել նոկաուտով:

Պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկն անցկացրել է 13 մենամարտ՝ տանելով 11 հաղթանակ ու կրելով 2 պարտություն:

Բռնցքամարտի 2009թ աշխարհի առաջնությունում Ազատ Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանը եւ գրավել 5-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում