11:58  ,  24 մարտի, 2017

Դոհա. Արթուր Դավթյանը եզրափակիչ է դուրս եկել եւս 2 վարժություններում

Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Դավթյանը եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ հենացատկում եւ զուգափայտերի վրա վարժություններում, իսկ պտտաձողի մրցմանը չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Մրցման առաջին օրը Արթուր Դավթյանը եզրափակիչ էր դուրս եկել նաեւ ազատ վարժությունում ու նժույգաթափում: Օղակների վարժության որակավորման փուլը հաղթահարել էին Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում