20:32  ,  24 մարտի, 2017

Ֆուտբոլիստներ, որոնց ցանկանում է «Ռեալում» տեսնել Ռոնալդուն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կազմել է Արքայական ակումբի ամառային տրանսֆերային նպատակների իր ցուցակը, որը մտադիր է փոխանցել թիմի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին եւ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, գրում է diariogol.com-ը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը ցանկանում է «Ռեալում» տեսնել չորս նորեկների. դարպասապահ, կենտրոնական պաշտպան, խաղարկող եւ հարձակվող:

Դարպասապահի դիրքում Ռոնալդուն տեսնում է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Դավիդ Դե Խեային կամ Տիբո Կուրտուային «Չելսիից», կիսապաշտպանի դիրքում՝ «Մոնակոյի» պորտուգալացի ֆուտբոլիստ Բեռնարդու Սիլվային: Հարձակման դիրքն ուժեղացնելու համար առաջարկում է ընտրություն կատարել չորս խաղացողներից. Ուսման Դեմբելե, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (երկուսն էլ Դորտմունդի «Բորուսիայից» են), Պաուլո Դիբալա  («Յուվենտուս») եւ Կիլիան Մբապե («Մոնակո»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում