18:22  ,  24 մարտի, 2017

Եվգենի Սեւելեւ․ Հայաստանի հավաքականը միայն Մխիթարյանը չէ

Ղազախստանի հավաքականի մարզիչ-վերլուծաբան Եվգենի Սեւելեւը Հայաստանի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումի առաջ խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին։

«Մխիթարյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին առաջատարն է, որի դեմ պետք է խաղանք։ Բացի այդ, նա Հայաստանի հավաքականի միակ առաջատարը չէ։ Հավաքականը խաղացել եւ դիմակայել է Ռոսիցկուն, Ռոբենին, Թուրանին, Լեւանդովսկուն, Սնեյդերին ու Վան Պերսիին։ Դա վաղուց խնդիր չէ։ Հենրիխից շատ բան է կախված Հայաստանի հավաքականում, սակայն մենք խաղում ենք ոչ թե մեկ խաղացողի դեմ, այլ՝ թիմի»,- Եվգենի Սեվելեւի խոսքը մեջբերում է prosports.kz-ն։

Հայաստան - Ղազախստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով