23:44  ,  23 մարտի, 2017

Շվեյցարական թիմի ֆուտբոլիստներին պատժել են առավոտյան այցով գործարան

Շվեյցարական «Լուգանոյի» գլխավոր մարզիչ Պաոլո Տրամեզանին պատժել է թիմի ֆուտբոլիստներին պարտությունից հետո: Նա ստիպել է խաղացողներին եւ իր շտաբի մարզիչներն առավոտյան ժամը 6-ին գնալ ներկերի արտադրության գործարան, հաղորդում է blick.ch-ն:

Մարզիչն այդ կերպ ցանկացել է «Լուգանոյի» խաղացողներին ցույց տալ, թե ինչ է նշանակում պարտաճանաչ աշխատանքը:

Շվեյցարական ակումբի նախագահ Անջելո Ռենզետին այս կապակցությամբ նշել է, որ մարզիչը թիմի հաջողությունների համար կարող է դիմել նաեւ անսովոր մեթոդների:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում