23:16  ,  23 մարտի, 2017

«Համբուրգի» տնօրենի դին գտել են Էլբա գետում

Գերմանական «Համբուրգ» ֆուտբոլային ակումբի մարկետինգային տնօրեն Տիմո Կրաուսի մարմինը գտել են Էլբա գետում նրա անհետանալուց 11 շաբաթ անց, հաղորդում է sport1.de-ն:

Հունվարի 7-ին Տիմո Կրաուսը մասնակցել էր խնջույքի Block Brau ռեստորանում: Դրանից հետո նրա հետ կապն ընդհատվել էր: Կրաուսի բջջային հեռախոսը գտել էին հաջոր օրը Էլբայի ափին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում