21:10  ,  23 մարտի, 2017

«Բարսելոնայի» նոր մարզաշապիկը (ֆոտո)

Footyheadlines.com-ը ներկայացրել է «Բարսելոնայի» նոր մարզաշապիկը, որով կատալոնական թիմը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում։ Իսպանիայի չեմպիոնների տեխնիկական գործընկերը Nike-ն է։ Հաջորդ մրցաշրջանից կփոխվի «Բարսելոնայի» տիտղոսային հովանավորը. Qatar Airways-ի փոխարեն մարզաշապիկին կլինի ճապոնական Rakuten ընկերության գովազդը։ «Բարսելոնան» Rakuten-ից կստանա տարեկան 55 միլիոն եվրո։

Rakuten-ը աշխարհի 10 խոշորագույն ինտերնետային ընկերություններից է buy.com (Amazon-ի եւ eBay-ի մրցակիցն է ԱՄՆ-ում) եւ Play.com (Մեծ Բրիտանիա) առեւտրային հարթակներով։ 2014-ին ընկերությունը գնել է Viber-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում