20:11  ,  23 մարտի, 2017

ԱԱ-2018. Մարտիկ Մարտիկյանը Սիրիայի կազմում խաղացել է Սամվել Բաբայանի գլխավորած Ուզբեկստանի թիմի դեմ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղում Սիրիայի հավաքականը տանը նվազագույն հաշվով առավելության է հասել Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ, որի գլխավոր մարզիչն է Սամվել Բաբայանը։

Միակ գոլը սիրիացի ֆուտբոլիստները խփել են 11 մետրանոցից ավելացված ժամանակում։

Սիրիայի հավաքականի կազմում 67 րոպե խաղացել է 25-ամյա հարձակվող Մարտիկ Մարտիկյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով