20:42  ,  23 մարտի, 2017

Մարկոս Պիզելին ծնողների հետ՝ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում (ֆոտո)

#MarcosPizzelli @pizzellimp with his parents at Football academy

A post shared by Football Federation of Armenia (@armenian_ff) on

Հայաստանի ազգային հավաքականը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում շարունակում է պատրաստվել Ղազախստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը։ Հունական «Կսանտիի» կիսապաշտպան Մարկո Պիզելին Հայաստան է ժամանել ծնողների հետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը Ինստագրամում հրապարակել է Պիզելիի եւ նրա ծնողների լուսանկարը, որն արվել է Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։

Հիշեցնենք, որ 32-ամյա Պիզելին 2006-2011 թվականներին հանդես է եկել Հայաստանի առաջնությունում՝ ներկայացնելով «Արարատն» ու «Փյունիկը»։ Հայաստանի հավաքականում բրազիլացի ֆուտբոլիստը մասնակցել է 55 հանդիպման, խփել է 9 գոլ։

Հայաստան - Ղազախստան հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում