22:40  ,  23 մարտի, 2017

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն է տվել ամռանը տեղափոխվել անգլիական ակումբ, հաղորդում է Manchester Evening News-ը։

Ընթացիկ մրցաշրջանի 29 հանդիպումներում Ալբան «Բարսելոնայի» կազմում խփել է մեկ գոլ, կատարել է երեք գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում