21:43  ,  23 մարտի, 2017

Գերմանիայի հավաքականին հրաժեշտ տված Պոդոլսկու լավագույն գոլերը

Բունդեսլիգայի պաշտոնական ալիքը ներկայացրել է Գերմանիայի ազգային հավաքականում կարիերան ավարտած հարձակվող Լուկաս Պոդոլսկու լավագույն գոլերը։ Բունդեսթիմը 31-ամյա խաղացողի հրաժեշտի խաղում 1։0 հաշվով հաղթել է Անգլիայի հավաքականին։ Դորտմունդում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը խփել է Պոդոլսկին։

Այժմ Ստամբուլի «Գալաթասարայում» հանդես եկող Պոդոլսկին Գերմանիայի հավաքականում նորամուտը նշել է 2004 թվականին՝ 130 խաղերում խփելով 49 գոլ։ Նա դարձել է 2014թ. աշխարհի չեմպիոն, 2008թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2006թ. եւ 2010թ. աշխարհի առաջնությունների եւ 2012թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում