Գոռ Աղբալյանը երկարաձգել է պայմանագիրը «Հերակլեսի» հետ։ Հոլանդական ակումբի ղեկավարություը որոշել է երկրորդ շանս տալ 19-ամյա կիսապաշտպանին, որը վնասվածքի պատճառով բաց է թողել ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը։ Պայմանագիրը մեկ տարով է, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է «Հերակլեսի» պաշտոնական կայքը։
Գոռ Աղբալյանն անցած ընտրական փուլում հրավեր էր ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից, իսկ «Հերակլես» էր տեղափոխվել «Հերենվենի» երիտասարդական թիմից անցած ամռանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում