18:41  ,  23 մարտի, 2017

Ռուսաստանի առաջնությունում հանդես եկած հայ ֆուտբոլիստների լավագույն տասնյակը

Championat.com-ն առանձնացրել է Ռուսաստանի առաջնություններում երբեւէ հանդես եկած լավագույն հայ ֆուտբոլիստներին։

Լավագույն տասնյակում ընդգրկվել են Հայաստանի հավաքականի ներկա եւ նախկին խաղացողներ Անդրեյ Մովսեսյանը, Մանուկ Կակոսյանը, Կարեն Դոխոյանը, Գառնիկ Ավալյանը, Արաս Օզբիլիսը, Սարգիս Հովսեփյանը, Ալբերտ Սարկիսյանը, Սարգիս Հովհաննիսյանը, Յուրա Մովսիսյանը եւ Ռոման Բերեզովսկին։

Առաջին տեղում է «Զենիթի», «Տորպեդոյի», «Դինամոյի» եւ «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում