18:10  ,  23 մարտի, 2017

Արաս Օզբիլիսը մտադիր է հեռանալ «Բեշիկթաշից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դժգոհ է «Բեշիկթաշում» իր կարգավիճակից եւ մտադիր է հեռանալ թուրքական ակումբից։

Milliyet-ի տվայլներով, 27-ամյա խաղացողը ստամբուլյան ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել իր տրանսֆերը կամ վարձակալությամբ հանձնել այլ ակումբի։

Օզբիլիսի պայմանագիրը «Բեշիկթաշի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է 4 պաշտոնական հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում