17:42  ,  23 մարտի, 2017

Ղազախստանի հավաքականը լուրջ կորուստներ ունի Հայաստանի թիմի դեմ խաղից առաջ

Ղազախստանի հավաքականը կորուստներ ունի Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ։

Թիմի ռուսաստանցի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը նշել է, որ առաջիկա խաղին չեն կարողանա մասնակցել Սոլիգորսկի «Շախտյորի» հարձակվող Սերգեյ Խիժնիչենկոն եւ Պավլոդարի «Իրտիշի» պաշտպան Ալեքսանդր Կիսլիցինը։ Հավաքականին է միացել վնասվածքից հետո ապաքինված պաշտպան Աբզալ Բեյսեբեկովը «Աստանայից», հաղորդում է sports.kz-ն։

Աշխարհի առաջնության այս ընտրական փուլում Ղազախստանի հավաքականի խփած երեք գոլերից երկուսը Խիժնիչենկոյի հաշվին է։ Նա դուբլի հեղինակ էր դարձել Լեհաստանի հավաքականի դեմ խաղում (2:2)։

Հայաստան - Ղազախստան հանդիպումը մարտի 26-ին է Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով