09:48  ,  24 մարտի, 2017

«Լեյքերսը» կտեղադրի Շաքիլ Օ՝Նիլի արձանը (ֆոտո)

«Լոս Անջելես Լեյքերսը» պատրաստել է ամերիկացի Շաքիլ Օ՝Նիլի արձանը:

Արձանի բացման արարողությունը տեղի կունենա մարտի 24-ին, սակայն նախկին բասկետբոլիստը թվիթերյան էջում արդեն հրապարակել է արձանի լուսանկարը: Բրոնզե արձանը 544 կգ է, իսկ բարձրությունը՝ 2.7 մետր:  Շաքիլ Օ՝Նիլը կդառան «Լոս Անջելես Լեյքերսի» չորրորդ բասկետբոլիստը, որի արձանը կտեղադրվի Staples Center մարզապալատի մոտ: Նախկինում նման պատվի արժանացել էին Ջերի Ուեստը, Մեջիք Ջոնսոնն ու Քարիմ Աբդուլ-Ջաբարը:

Օ՝Նիլը «Լեյքերսի» կազմում խաղացել է 1996-2004-ը՝ դառնալով NBA-ի եռակի չեմպիոն, իսկ 2000-ին ճանաչվել է մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում