14:13  ,  23 մարտի, 2017

Լեւոն Արոնյանի մրցակիցները Grenke Chess Classic-ում

Հայտնի են դարձել Լեւոն Արոնյանի բոլոր մրցակիցները Գերմանիայում անցկացվելիք Grenke Chess Classic շախմատային մրցաշարում: 

Հայկական շախմատի առաջատարից բացի, մրցաշարին կմասնակցեն նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա, 2862 վարկանիշ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2817), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2803), Արկադի Նայդիչը (Ադրբեջան, 2702), Հու Յիֆանը (Չինաստան, 2649) ու գերմանացիների Գեորգ Մայերը (2630) եւ Մաթիաս Բլյուբաումը (2632), հայտնում է մրցաշարի կայքը:

Մրցաշարի առաջին հատվածը կանցկացվի ապրիլի 15-17-ը Կարլսրուե քաղաքում, իսկ երկրորդ հատվածը՝ ապրիլի 19-22-ը Բադեն-Բադենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում