12:04  ,  23 մարտի, 2017

Դոհա. Հայ մարմնամարզիկները նվաճել են եզրափակիչի ուղեգիր

Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել Դոհայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությունում:

Նժույգաթափի վարժությունում Արթուր Դավթյանը 5-րդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, իսկ Հարություն Մերդինյանը գրավել է 26-րդ տեղը եւ չի հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Արթուր Դավթյանը եզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ ազատ վարժությունում:

Օղակների վարժության որակավորման փուլում Արթուր Թովմասյանը գրանցել է լավագույն արդյունքը, իսկ Վահագն Դավթյանը երրորդն էր: Նրանք եւս դուրս են եկել եզրափակիչ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում