17:10  ,  22 մարտի, 2017

Ուկրաինացի հարձակվողը հեռացել է «Ալաշկերտից»

Երեւանի «Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է ուկրաինացի հարձակվող Յուրի Ֆոմենկոյի հետ պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի հետ պայմանագիր էր ստորագրել 2016 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընթացիկ առաջնությունում Յուրի Ֆոմենկոն մասնակցել էր 18 հանդիպման եւ խփել երկու գոլ: Առաջնության գարնանային հատվածում նա գլխավոր թիմի կազմում խաղաժամանակ չի ստացել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում