17:40  ,  22 մարտի, 2017

Խորեն Բայրամյան. Հենրիխ Մխիթարյանի հետ զրուցեցինք հայերեն

Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատմել է Հայաստանի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ ծանոթանալու մասին, հաղորդում է izvestia-ն:

«Մենք ծանոթացել էինք դեռ Ռոստովում տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ, բայց շատ կարճ զրույց ունեցանք: Խոսեցինք հայերեն, ես մոտեցա նրան եւ հետաքրքրվեցի գործերով: Իրար հաջողություն մաղթեցինք: Գրեթե, նույն բովանդակության զրույց ունեցանք նաեւ Մանչեսթերում տեղի ունեցած պատասխան խաղից առաջ:

Շնորհակալ եմ Մարկո Դեւիչին, որը ծանոթ է Մխիթարյանի հետ դեռ «Շախտյորում» համատեղ մրցելույթներից: Նա առաջին խաղից առաջ ինձ համար Մխիթարյանի մարզաշապիկ էր խնդրել: Իսկ պատասխան խաղից հետո խաղաշապիկներով փոխանակվեցինք Անտոնիո Վալենսիայի հետ»,- ասել է Խորեն Բայրամյանը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ռոստովին» պայքարից դուրս է թողել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում (0:0, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում