16:33  ,  22 մարտի, 2017

Ալեքսանդր Բորոդյուկ. Կիպրոսի եւ Հայաստանի հավաքականները նման են

Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Բորոդյուկը Կիպրոսի թիմի դեմ մարտի 22-ին կայանալիք ընկերական խաղից առաջ խոսել է նաեւ աշխարհի առաջնության ընտրական փուլում առաջիկա մրցակից Հայաստանի հավաքականի մասին

«Կիպրոսի թիմի հետ սպասվում է հետաքրքիր խաղ: Միակ բանը, որ ցանկանում եմ, վնասվածքներից խուսափելն է: Հատկապես Հայաստանի հավաքականի դեմ կարեւոր խաղից առաջ: Յուրաքանչյուր խաղի պետք է վերաբերվել լրջորեն: Մեր գլխավոր նպատակը Հայաստանի հետ պաշտոնական հանդիպումն է: Ընկերական խաղում կցանկանայի կատարել 10 փոխարինում, որպեսզի խաղալու հնարավորություն ստանան բոլորը: Կիպրոսի եւ Հայաստանի դեմ խաղերին կմասնակցեն ոչ բոլորը, սակայն պետք չէ նեղանալ, այլ փորձել հասկանալ իրավիճակը:

Կիպրոսի եւ Հայաստանի հավաքականները նման են: Ընտրել ենք ճիշտ մրցակից, սակայն կնախընտրեի, որ սկզբում անցկացնեինք պաշտոնական խաղը, իսկ հետո՝ ընկերականը: Այդ պատճառով ցանկանում եմ, որ տղաները խուսափեն վնասվածքներից եւ Երեւան մեկնելուց առաջ լինեն լիովին պատրաստ:

Մրցակիցը տեխնիկապես լավ պատրաստված թիմ է, որը ցուցադրում է ժամանակակից ֆուտբոլ: Խաղից առաջ մանրակրկիտ կուսումնասիրենք մրցակցին»,- մարզիչի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ Հայաստան – Ղազախստան աշխարհի առաջնության ընտրական խաղը կկայանա մարտի 26-ին Երեւանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս