15:10  ,  22 մարտի, 2017

2 մեդալ Անապայից

Անապայում ավարտված բռնցքամարտի Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 2 մեդալ:

52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Հայաստանի երիտասարդների հավաքականը թիմի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա էր մեկնել 6 բռնցքամարտիկով, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում