11:26  ,  22 մարտի, 2017

NBA. «Գոլդեն Սթեյտի» հաղթանակն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 112:87 հաշվով հաղթել է «Դալասին»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կլեյ Թոմփսոնը, որը վաստակել է 23 միավոր, իսկ նրա ակումբակից Ստիվեն Կարին հավաքել է 17 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Բրուքլինի» խաղացող Բրուք Լոպեսի հաղթական նետումը «Դետրոյտի» դեմ խաղում:

NBA, կանոնավոր առաջնություն

«Դալաս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 87:112 (30:28, 20:34, 21:29, 16:21)

«Մինեսոտա» – «Սան Անտոնիո»՝ 93:100 (23:25, 28:17, 16:31, 26:27)

«Պորտլենդ» – «Միլուոկի»՝ 90:93 (21:18, 14:30, 28:19, 27:26)

«Լեյքերս» – «Կլիպերս»՝ 109:133 (24:33, 16:37, 34:38, 35:25)

«Տորոնտո» – «Չիկագո»՝ 122:120 (լրացուցիչ ժամանակում) (27:31, 27:28, 25:35, 34:19, 9:7)

«Մայամի» – «Ֆինիքս»՝ 112:97 (23:26, 36:20, 25:17, 28:34)

«Բրուքլին» – «Դետրոյտ»՝ 98:96 (22:31, 28:13, 24:21, 24:31)

«Նոր Օրլեան» – «Մեմֆիս»՝ 95:82 (21:23, 13:18, 32:13, 29:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում