00:44  ,  22 մարտի, 2017

Լոս Անջելեսն ու Փարիզը կպայքարեն միայն 2024թ. Օլիմպիական խաղերի անցկացման համար

Լոս Անջելեսը կպայքարի միայն 2024թ. ամառային Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի համար եւ չի պատրաստվում նույնը անել 2028թ. Խաղերի համար: Այդ մասին հայտարարել են Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունները, հաղորդում է BBC-ն:

Ավելի վաղ, 2028թ. Խաղերի համար պայքարից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ Փարիզի օլիմպիական հայտի կոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն:

Նշվում է, որ Լոս Անջելեսի ամբողջ ենթակառուցվածքն արդեն հիմա պատրաստ է ամառային Օլիմպիական խաղեր անցկացնելու համար, իսկ Փարիզն այդ պայքարում կարող է զիջել բարձր ահաբեկչական ռիսկերի պատճառով:

2024թ. օլիմպիական մայրաքաղաքը կընտրվի 2017թ. սեպտեմբերի 13-ին Լիմայում կայանալիք ՄՕԿ-ի նստաշրջանում: Հավակնորդները երկուսն են՝ Լոս Անջելես եւ Փարիզ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում