21:40  ,  21 մարտի, 2017

Հայաստանի հավաքականի երկրորդ մարզմանը մասնակցեց նաեւ Հենրիխ Մխիթարյանը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 21-ին երկրորդ մարզումն է անցկացրել Ավանի ֆուտբոլային ակադեմիայում՝ պատրաստվելով Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը:

Մարզմանը մասնակցել է 22 խաղացող: Մարտի 20-ին թիմին միացած Հենրիխ Մխիթարյանը եւս մարզվել է: Նա բաց էր թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ հանդիպումը:

Հավաքականի մարզումը վնասվածքի պատճառով բաց է թողել «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանը: Թիմին դեռ չի միացել շվեյցարական «Լե Մոնի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հայաստան - Ղազախստան հանդիպումը մարտի 26-ին է եւ կմեկնարկի ժամը 20:00-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով