09:15  ,  22 մարտի, 2017

MMA-ի մարտիկները որակազրկվել են մենամարտը դադարեցվելուց հետո իրար հարվածելու համար

Կալիֆորնիայում անցկացված ConquerFighting 3 խառը մենամարտերի մրցաշարի ժամանակ տեղի է ունեցել տհաճ միջադեպ: Մրցավարը դադարեցրել է Ֆարդա Մոհամեդի ու Վինսդոն Ռամոսի միջեւ մենամարտը, երբ մարտիկներից մեկը ծնկով հարվածել է մրցակցի դեմքին: Սակայն մարտիկները շարունակել են մարտը՝ չարձագանքելով մրցավարի հրահանգին: Ռամոսն ու Մոհամեդը որակարզկվել են, հայտնում է MMA Fighting-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում