23:48  ,  20 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում

«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը երկու շաբաթով մրցաշրջագայության կմեկնի ԱՄՆ եւ կանցկացնի հինգ ընկերական հանդիպում: Մրցակիցները դեռ հաստատված չեն: Սպասվում է, որ դիմակայություններից մեկում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:

Հանդիպումները տեղի կունենան Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում եւ Վաշինգտոնում:

ԱՄՆ-ում «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ երկու շրջագայությունների ժամանակ հանդիպումներին ներկա է եղել կես միլիոն մարդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս