22:20  ,  20 մարտի, 2017

«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն Կասպեր Շմեյխելի համար

Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում են Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի ծառայություններով: Երկու սուպերակումբները դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն ամռանը, հաղորդում է donbalon.com-ը:

Շմեյխելի թեկնածությունն այս ակումբների համար առաջնային է, քանի որ մյուս բարձրակարգ դարպասապահների տեղափոխությունն իրականացնել առավել բարդ է: 30-ամյա Շմեյխելի պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին Անգլիայի ընթացիկ առաջնության 20 խաղում բաց է թողել 31 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում