20:17  ,  20 մարտի, 2017

Նեյմար. Կցանկանայի խաղալ Անգլիայի Պրեմյեր լիգայում

Սիրում եմ անգլիական թիմերի խաղաոճը, կցանկանայի խաղալ Պրեմյեր լիգայում, ասել է «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը:

«Հնարավոր է՝ մի օր հայտնվեմ Անգլիայի առաջնությունում: Ինձ հիացնում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Արսենալը», «Լիվերպուլը»: Այդ թիմերը միշտ պայքարում են: Անգլիայում բարձրակարգ մասնագետներ են՝ Մոուրինյոն, Գվարդիոլան: Այդպիսի մարզիչների հետ աշխատել յուրաքանչյուրն է ցանկանում:

Երբեք չես իմանում, թե Պրեմյեր լիգայում որ թիմը կդառնա չեմպիոն, դա միշտ անակնկալ է լինում: «Լեսթերն» անցած տարի անցկացրեց գերազանց մրցաշրջան, նրանք արժանի են հարգանքի, հատկապես, եթե մենք հանդիպենք Չեմպիոնների լիգայում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում