Կունգ-ֆուի Հայաստանի հավաքականը 11 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ է նվաճել Թբիլիսիում անցկացված «Եվրասիայի Գավաթ» մրցաշարի սանդա ոճում:
Մրցաշարին մասնակցել են նաեւ Պակիստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի մարզիկները: Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել 13 մարտիկներ:
57 կգ քաշային կարգում Հայկ Գասպարյանը (17-19 տարեկան) եւ Վարդան Աբրահամյանը (15-17տարեկան) եզրափակիչում հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչների:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում