14:44  ,  20 մարտի, 2017

«Բարսելոնայի» ու Մեսիի ռեկորդները

Պրիմերայի 28 տուրերում «Բարսելոնան» չի ստացել ոչ մի կարմիր քարտ եւ 11 մետրանոց չի նշանակվել կատալոնական ակումբի դարպասին, հայտնում է Mister Chip-ը:

Իսպանիայի առաջնությունում նախորդ անգամ նման բան տեղի ունեցել է 1970/71 մրցաշրջանում:

«Վալենսիայի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձել է դուբլի հեղինակ եւ ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրել 41-ի: Մեսին Պրիմերայի առաջին ֆուտբոլիստն է, որը 8 մրցաշրջան անընդմեջ հատում է 40 գոլի սահմանագիծը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով