11:41  ,  20 մարտի, 2017

NBA. Ջեյմսն ու Իրվինգը 80 միավոր բերեցին «Քլիվլենդին», Լեբրոնը՝ օրվա լավագույն դրվագի հեղինակ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Քլիվլենդը» հյուրընկալվելիս 125:120 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Լեյքերսին»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» խաղացող Կայրի Իրվինգը, որը վաստակել է 46 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը հավաքել է 34 միավոր:

Խաղային օրվա 8 հանդիպումներից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս»«Քլիվլենդ»՝ 120:125 (28:31, 31:24, 33:27, 28:43)

«Բրուքլին»«Դալաս»՝ 104:111 (26:32, 17:25, 29:25, 32:29)

«Ֆիլադելֆիա»«Բոստոն»՝ 105:99 (25:23, 21:28, 30:28, 29:20)

«Դետրոյտ»«Ֆինիքս»՝ 112:95 (24:23, 23:26, 30:26, 35:20)

«Նոր Օրլեան»«Մինեսոտա»՝ 123:109 (28:34, 20:20, 40:30, 35:25)

«Տորոնտո»«Ինդիանա»՝ 116:91 (32:24, 30:21, 29:28, 25:18)

«Մայամի»«Պորտլենդ»՝ 104:115 (29:28, 22:24, 28:33, 25:30)

«Սան Անտոնիո»«Սակրամենտո»՝ 118:102 (21:27, 37:22, 41:25, 19:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում