11:28  ,  20 մարտի, 2017

Ռոջեր Ֆեդերերի 90-րդ տիտղոսը

Ռոջեր Ֆեդերերը նվաճել է թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի տիտղոսը:

Եզրափակիչում 35-ամյա շվեյցարացին 6:4, 7:5  հաշվով հաղթել է իր հայրենակից Ստեն Վավրինկային: Մրցախաղը տեւել է մեկ ժամ 20 րոպե:

Ռոջեր Ֆեդերերը 5-րդ անգամ հաղթեց Ինդիան Ուելսում եւ նվաճեց կարիերայի 90-րդ տիտղոսը:

Կանանց մրցաշարում հաղթել է ռուս Ելենա Վեսինան, որը եզրափակիչում ուժեղ է գտնվել իր հայրենակից Սվետլանա Կուզնեցովայից՝ 6:7, 7:5, 6:4:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում