01:34  ,  20 մարտի, 2017

«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնան» տանը 4:2 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ:

Հանդիպման գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան առաջին խաղակեսի վերջնամասում: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը, որոնք 29-րդ րոպեին աչքի ընկան անկյունային հարվածի խաղարկման արդյունքում: 6 րոպե անց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խփեց «Բարսելոնայի» պատասխան գոլը, իսկ 10 հետո անց Լիոնել Մեսին նաեւ անվրեպ իրացրեց վերջին հույսի խախտումից հետո նշանակված 11 մետրանոց հարվածքը: Սակայն 10 խաղացողներով մնացած վալենսիացիները մեկ րոպե անց հավասարեցրին հաշիվը, իսկ աչքի ընկավ «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մունիր Էլ Հադադրին:

Ընդմիջումից քիչ անց Մեսին դարձավ դուբլի հեղինակ՝ դարձյալ առաջ մղելով կատալոնացիներին: Երկրորդ խաղակեսում խաղը հիմնականում անցնում էր «Վալենսիայի» կիսադաշտում, իսկ «Բարսելոնայի» չիրացված գոլային պահերը հաջորդում էին իրար: Հյուրերը հազվադեպ էին գրոհում, բայց ունեցան պատասխան գոլ խփելու իրական շանսեր: 89-րդ րոպեին «Բարսելոնան» խփեց նաեւ չորրորդ գոլը: Խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշը, որը գրավեց իր նախկին թիմի դարպասը:

Երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան» այս հաղթանակից հետո 2 միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 4:2

Լուիս Սուարես, 35, Լիոնել Մեսի 45 (11մ), 52, Անդրե Գոմեշ, 89– Էլյակիմ Մանգալա, 29, Մունիր Էլ Հադադի, 45+1

Հեռացում՝ Էլյակիմ Մանգալա, 44 («Վալենսիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում