22:29  ,  19 մարտի, 2017

Մյուլերի գոլը հաղթանակ բերեց «Բավարիային»

Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Միակ գոլը երկրորդ խաղակեսում խփեց գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:

«Բավարիան» վաստակեց 62 միավոր եւ 13 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Լայպցիգից»:

Գերմանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Բորուսիա Մ.» - «Բավարիա»՝ 0:1

Թոմաս Մյուլեր, 63

«Մայնց» - «Շալկե»՝ 0:1

Սեադ Կոլաշինաց, 50

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով