19:05  ,  19 մարտի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում առաջինը հատեց 600 հաղթանակի սահմանագիծը

«Մանչեսթեր Յունայթեդը», ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրում 3:1 հաշվով հաղթելով «Միդլսբրոյին», Պրեմյեր լիգայում տարել է 600-րդ հաղթանակը:

Անգլիայի 20-ակի չեմպիոնն առաջին ակումբն է, որը Պրեմյեր լիգայում հատում է 600 հաղթանակի սահմանագիծը, գրում է Daily Mail-ը:

1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդն» անցկացրել է 951 հանդիպում, որոնցում տարել է 600 հաղթանակ ու 204 խաղ ավարտել ոչ ոքի: Մանչեսթերցիները Պրեմյեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճել են 13 անգամ:

Հիշեցնենք, որ «Միդլսբրոյի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանչեսթերցիների փոխարինողների թվում էր, բայց դուրս չեկավ խաղադաշտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով