18:33  ,  19 մարտի, 2017

Հայաստանի առաջնություն. Առաջատարները դարձյալ հաղթել են

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում մարտի 18-ին ու 19-ին կայացել են 13-րդ տուրի հանդիպումները: Տուրի առաջին խաղում «Լեոն» 13:5 հաշվով հաղթել է «Ալավերդիին», իսկ երկրորդ տեղում ընթացող «Չարբախը» արտագնա հաղթանակ է տարել ՎՊՀ-ի նկատմամբ՝ 8:6:

Գործող չեմպիոն ՀՊՏՀ-ն 9:4 հաշվով հաղթել է «Արթիկին», իսկ «Գյումրին» տանը 11:8 հաշվով պարտության է մատնել «Արմենիա Թրավելին»:

13 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը 34 միավորով գլխավորում է «Լեոն», որը 3 միավոր առաջ է «Չարբախից»: ՎՊՀ-ն 24 միավորով երրորդն է, իսկ ՀՊՏՀ-ն ունի 22 միավոր:

14-րդ տուրի հանդիպումները կկայանան մարտի 25-ին եւ 26-ին, փոխանցում է ՀՖՖ կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում