15:50  ,  19 մարտի, 2017

«Փյունիկն» ուժեղ էր «Բանանցից»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 20-րդ տուրի վերջին խաղում «Բանանցն» ընդունեց «Փյունիկին»: Գրանցվեց 3:0 հաշիվը՝ հօգուտ «Փյունիկի»:

20-րդ տուրից հետո առաջատարը 39 միավոր վաստակած «Ալաշկերտն» է, որը 2 միավոր առաջ է անցել Գյումրիի «Շիրակից»: Լավագույն եռյակը եզրափակող «Գանձասար-Կապանն» ունի 36 միավոր: «Փյունիկը» 33 միավորով չորրորդն է, «Բանանցն» ունի 16 միավոր, իսկ հետնապահ «Արարատը»՝ 6: 

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

Մարտի 19

«Բանանց» - «Փյունիկ»՝ 0:3

Վահագն Հայրապետյան, 24, Վարդան Պողոսյան, 45+2 (11մ), Արմեն Նահապետյան, 78

Մարտի 18

«Շիրակ» - «Գանձասար-Կապան»՝ 1:2

Մուսա Բակայոկո, 90+2 - Վարդան Բակալյան, 72, Հայկ Իշխանյան, 85

Մարտի 17

«Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0։3

Միհրան Մանասյան, 73, 77, Զավեն Բադոյան, 83

Ֆոտո՝ «Գանձասար-Կապանի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում