00:53  ,  19 մարտի, 2017

Ինդիան Ուելս. Վավրինկան ու Ֆեդերերը կհանդիպեն եզրափակիչում

Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն շվեյցարացիներ Ռոջեր Ֆեդերերը եւ Ստեն Վավրինկան:

Կիսաեզրափակիչում 35-ամյա Ֆեդերերը 6:1, 7:6 հաշվով հաղթեց ամերիկացի Ջեկ Սոկին, իսկ Վավրինկան 2 սեթում ուժեղ գտնվեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայից՝ 6:3, 6:2:

Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչը կկայանա մարտի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում