16:22  ,  19 մարտի, 2017

Ջոկովիչը հրաժարվել է Մայամիի մրցաշարի մասնակցությունից

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Մայամիում կայանալիք թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis.com-ը:

Ուսի վնասվածքի պատճառով սերբ թենիսիստը ստիպված է ԱՄՆ-ից մեկնել Մոնակո՝ իր բժշկի հետ խորհրդակցելու համար:

Ջոկովիչն ԱՄՆ-ում մասնակցեց Ինդիան Ուելսի մրցաշարին, որի 1/8 եզրափակիչում պարտվել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին:

Մայամիի մրցաշարը տեղի կունենա մարտի 22-ից ապրիլի 2-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում