19:27  ,  18 մարտի, 2017

«Սպարտակը» միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրում «Սպարտակը» Մոսկվայում 1:1 հաշվով ավարտեց «Լոկոմոտիվի» դեմ արտագնա խաղը:

45 միավոր վաստակած «Սպարտակը» 9-ական միավոր գերազանցում է 2-3-րդ տեղերը բաժանող պետերբուրգյան «Զենիթին» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ին, որոնք դեռ չեն անցկացրել այս տուրի խաղերը: «Լոկոմոտիվը» 27 միավորով 10-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Սպարտակ»՝ 1:1

Արի, 40 – Կվինսի Պրոմես, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում