18:55  ,  18 մարտի, 2017

Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի գոլերն օգնել են «Վարդարին»

Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 23-րդ տուրում «Վարդարը» մրցակցի դաշտում 5:0 հաշվով հաղթել է «Մակեդոնիա ԳՊ»-ին:

Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը եւ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հանդես են եկել «Վարդարի» մեկնարկային կազմում եւ դարձել գոլի հեղինակ: 24-րդ րոպեին Համբարձումյանը հաշիվը դարձրել է 2:0, իսկ հյուրերի երրորդ գոլն ընդմիջումից 8 րոպե անց խփել է Բարսեղյանը, որն առաջին խաղակեսի վերջնամասում նաեւ ստացել է դեղին քարտ: Գոլից 10 րոպե հետո Տիգրան Բարսեղյանը փոխարինվել է, իսկ Հովհաննես Համբարձումյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը:

«Վարդարը» 53 միավորով առաջատարն է եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Շկենդիայից»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Համբարձումյանը եւ Տիգրան Բարսեղյանը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Ղազախստանի դեմ մարտի 26-ին Երեւանում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով