18:22  ,  18 մարտի, 2017

«Արսենալը» պարտվեց, ֆանատների տպավորիչ ակցիան Վենգերի դեմ (ֆոտոշարք)

Անգլիական Պրեմյեր լիգայի 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ պարտվեց 1:3 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին եւս 2 գոլ:

Հանդիպման ընթացքում «Արսենալի» ֆանատները ինքնաթիռի միջոցով ստադիոնի վերեւում ցուցադրել են թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հեռացումը պահանջող պաստառ, որի վրա նշված էր «Ոչ մի նոր պայմանագիր, Վենգեր հեռացիր» գրառումը:

«Արսենալը» 50 միավորով 5-րդ տեղում է, սակայն այս տուրում Արսեն Վենգերի թիմին կարող է շրջանցել 49 միավոր ունեցող «Մանչեսթեր Յունայթեդը», որը վաղուց չի կարողանում հեռանալ 6-րդ տեղից:

Հիշեցնենք, որ 1996 թվականից «Արսենալը» գլխավորող Արսեն Վենգերի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում:

Անգլիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վեստ Բրոմվիչ» - «Արսենալ»՝ 3:1

Կրեյգ Դաուսոն, 12, 75, Ռոբսոն-Կանու, 55 – Ալեքսիս Սանչես, 15

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով