15:50  ,  18 մարտի, 2017

Եվրոպայի լիգա. Կուարեժման՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Թուրքական «Բեշիկթաշի» պորտուգալացի կիսապաշտպան Ռիկարդո Կուարեժման ճանաչվել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում 33-ամյա Կուարեժման արժանացել է ձայների 59 տոկոսին: Նա առաջ է անցել Կասպեր Դոլբերգից («Այաքս», 25 տոկոս), Խուան Մատայից («Մանչեսթեր Յունայթեդ», 14 տոկոս) ու Դանիելե Դե Ռոսիից («Ռոմա», 4 տոկոս):

1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Բեշիկթաշը» 4:1 հաշվով հաղթել էր հունական «Օլիմպիակոսին», իսկ Ռիկարդո Կուարեժման դարձել էր գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում